Նոր լարվածություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին

ԴԴավիթ Մուրադյան

Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու պայթյուններ են հնչել։ Samaa TV-ի հաղորդմամբ՝ ոչնչացվել է հնդկական անօդաչու։ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրել է վիճելի տարածքի հրետակոծման համար։ Ոստիկանության աղբյուրները հաղորդել են, որ օդանավակայանի մոտակայքում ոչնչացված անօդաչուն հետախուզական է եղել։ Հնդկաստանն իր հերթին Պակիստանին մեղադրել է Ջամու և Քաշմիրի վիճելի տարածքի հրետակոծման համար: Հնդկական բանակը հայտարարել է, որ Պակիստանի տարածքում, ինչպես նաև Քաշմիրի օկուպացված հատվածներում, ոչնչացվել են ահաբեկիչների կենտրոններ և վերապատրաստման կայաններ: Ավելի վաղ Պակիստանը հայտարարել է, որ մայիսի 6-ին Հնդկաստանի հարվածների հետևանքով խաղաղ բնակչության զոհերի թիվը հասել է 31-ի: 

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում