Փաշինյանի կառավարությունը պետական բյուջեն կրկնապատկել է, 4.2 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտ է բերել ՀՀ-ին. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Ես չեմ դադարի ասել և պնդում եմ, որ, այո՛, մենք բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար ճամփորդելու այլընտրանքային և մատչելի տարբերակներ ձևավորվեն: Առավոտից իրիկուն խոսում եք գների թանկացման մասին: Դե եկեք գնանք, նայենք Հայաստանում ավիատոմսերի գների դինամիկան վերջին տասը տարվա ընթացքում: Բա դա քաղաքացու գրպանից չի՞:

Անդրադառնալով ԱՆԻՖ-ի վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշեց. «Դուք ասում եք՝ 4.2 մլրդ դրամ տվել է Փաշինյանի կառավարությունը: Փաշինյանի կառավարությունը պետական բյուջեն կրկնապատկել է և 4.2 մլրդ դոլարի լրացուցիչ եկամուտ է բերել Հայաստանի Հանրապետությանը: 

Ապօրինի բռնագանձված գույքերը և հարակից մեխանիզմների գործադրման 5 մլրդ դոլարից ավելի գույք, որ այսօր պետք է մնար տարբեր կոռուպցիոներների գրպանում, այսօր ծառայում է ՀՀ-ին»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում