Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

ԱԱսպրամ Սարատիկյան

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց վարորդական իրավունքի վկյայականի վարելու դեպքեր են։ 16 անձ ավտոմեքենան վարել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 9-ը՝ մգացված կողային ապակիներով։ Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները վարելիս ծխել են կամ օգտվել բջջային հեռախոսից․ 41 վարորդ ծխելու, իսկ 24-ը՝ բջջայինից օգտվելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։ 15 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Եռօրյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքով Երևանի պարեկները ձերբակալել և տարածքային բաժիններ են տեղափոխել 10 անձի։

Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկներն արձանագրել են 3982 իրավախախտման դեպք։ Ինչպես միշտ՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոց վարող անձանց հայտնաբերմանը․ հայտնաբերվել է ոչ սթափ 32 վարորդ։ 73 անձ ավտոմեքենան շահագործել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 157-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Պարեկների ուշադրության կենտրոնում են եղել նաև չամրակապված վարելու դեպքերը․ այդպիսի 1390 վարորդ տուգանվել է։ Հայտնաբերվել է նաև տեխնիկական զննություն չանցած 356, անսարք լուսարձակներով՝ 115 ավտոմեքենա։ 123 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարելիս ծխելու համար։

«Անվտանգ երթևեկություն ապահովելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, առաջին հայացքից չնչին թվացող իրավախախտումը կարող է ողբերգության հանգեցնել։ Կրկին հորդորում ենք՝ լինել զգոն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում