Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ

ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: 

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։ 

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները համատեղ, կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են փայլաթիթեղյա տարաների մեջ լցված և փաթեթավորված ընդհանուր՝ 11․962 գրամ քաշով 15 փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով։

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Ն․Ա․-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է և քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանող ոմն Է․Ն․-ին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով և մշակվել հատուկ քիմիական նյութով, պարզվել է նաև ԻԻՀ ժամանող անձի ինքնությունը: Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի Է․Ն․-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։

Վերջինս ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ուղևորվել է Ն․Ա․-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում, օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո, քաղաքացի Է․Ն.-ին են փոխանցվել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների փոխարինված զանգվածով փաթեթները: Վերջինս, ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ թմրամիջոցի մաքսանենգության և իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե: 

Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ ԻԻՀ քաղաքացիներ Ն․Ա․-ին և Է․Ն.-ին կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում