Վաշինգտոնի պահվածքը հակասում է բանակցությունների կոչին. Փեզեշքիան

ԳԳոհար Սարգսյան

Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով, ոչ թե սպառնալիքների ներքո՝ հայտարարել է Իրանի նախագահը:

«Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ։ Վաշինգտոնն այսօր նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ամբողջ աշխարհին։ Այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին», - կարծիք է հայտնել Մասուդ Փեզեշքիանը։

Ավելի վաղ՝ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ վարչակազմը քայլեր կձեռնարկի, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Պետքարտուղարությունից ևս մեկ անգամ շեշտել են՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Թեհրանն էլ Վաշինգտոնին կոչ է արել ընտրել դիվանագիտության ուղին, շեշտել՝ առկա խնդիրների ռազմական լուծումն անընդունելի է:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում