Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են ձկնագողության դեպքեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հունվարի 10-14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։

Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա հասակակից երկու տղամարդիկ հայտնել են, որ իրենք են որսացել ձկները: Նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։


Նույն օրը՝ ժամը 10:40-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել են ձկներ: Վարորդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Սիգ տեսակի 90 ձուկը կշռել է մոտ 29 կգ։

Հաջորդ օրը` հունվարի 11-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով ջրային պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որի սրահում և բեռնախցիկում նկատել են սիգ տեսակի ձկներ:
Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 270 հատ ձուկը կշռել է մոտ 87 կգ: Մեքենայում հայտնաբերվել է նաև 27 տարա ձկնկիթ: 29-ամյա նորատուսցի վարորդը հայտնել է, թե հայտնաբերվածը ձեռք է բերել անծանոթ անձից: Հավելել է, որ 17 տարայում սիգի, իսկ 10 տարայում` իշխանի ձկնկիթ է:

Հունվարի 14-ին Գեղարքունիքի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ Իրավապահները մեքենայի սրահում նկատել են ձկներով լցված պոլիէթիլենային տոպրակ։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձկները պատկանում են 44-ամյա վարորդին։ 92 հատ սիգը կշռում էր մոտ 49 կգ։

Նույն օրը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա։ Իրավապահները բեռնախցիկում հայտնաբերել են ձկներ: Պարզաբանումների համար 50-ամյա վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հայտնաբերված 317 հատ սիգի քաշը 83 կգ էր։

Հունվարի 14-ին Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը ևս Երևան-Սևան-Իջևան ճանապարհին էր։ Ստուգման նպատակով կանգնեցված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի սրահում կրկին հայտնաբերվեց սիգ։ 30-ամյա վարորդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 60 հատ ձուկը կշռում էր մոտ 22 կգ։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում