Ամփոփիչ և հսկողական ստուգումներ ոստիկանության զորքերում

ՀՀայկ Նավասարդյան

Ոստիկանության զորքերում ամփոփվեցին նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ ենթակա զորամասերի 2024 թ. ուսումնական տարվա ամփոփիչ և հսկողական ստուգումները։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ողջունելով մասնակից անձնակազմին՝ կարևորել է կատարված աշխատանքները գնահատելու, թերությունները վեր հանելու և շտկելու համար ստուգումները կազմակերպված և լիարժեք անցկացնելու հանգամանքը։

Հանձնաժողովի կողմից ստուգվել են ենթակա զորամասերի մարտական պատրաստականությունը և պատրաստությունը, կրակային, գաղափարաիրավական, հասարակական-պետական, մարտավարամասնագիտական, մարտավարական, ֆիզիկական, կապի, ինչպես նաև՝ շարային պատրաստություն և համազորային կանոնադրություն առարկաներից անձնակազմի գիտելիքները և ունակությունները։

Ամփոփիչ և հսկողական ստուգումներով ամփոփվել են ոստիկանության զորքերի 2024 թվականի ծառայողամարտական գործունեության արդյունքները, դրանց հիման վրա տրվել են կոնկրետ առաջադրանքներ՝ հաջորդ ուսումնական փուլի մեկնարկը և ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում