Քննարկվել են հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցության հարցեր. ՆԳ փոխնախարարն ընդունել է FBI-ի իրավական կցորդին

ԼԼիլիթ Ասատրյան

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույին։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, Ալեքսանդր Թիգույը շնորհավորելով Արմեն Մկրտչյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն է հայտնել, որ ՀՀ ՆԳՆ և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ կընդլայնվի։

Արմեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Թիգույին՝ նշել է ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներգրավվածությունը։ Նախարարության հետ Հետաքննությունների դաշնային բյուրոյի սերտ համագործակցության համար փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախորդ իրավական կցորդ Հեդեր Բերգիին։

Կարևորելով միջազգային փոխգործակցությունը՝ Արմեն Մկրտչյանն առանձնացրել է հատկապես Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Հայաստանում և ԱՄՆ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը՝ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցառումների և կիբեռանվտանգության ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական գիտելիքների բարելավման, ինչպես նաև որոշ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցությունը։

Հանդիպման ավարտին փոխնախարար Արմեն Մկրտչյանը Ալեքսանդր Թիգույին է ներկայացրել ՆԳՆ-ում, մասնավորապես՝ Քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության, փողերի լվացման և անօրինական միգրացիայի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում