Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Կիրակոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Գերիների վերադարձի հետ կապված հարցը, ցավոք, ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է, բայց իրավական դաշտում մենք դրա մասին ժամանակին պահանջ ներկայացրել ենք թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում: Ցավոք սրտի, դրանք դատարանները համարել են, որ իրենց անմիջական առարկայական իրավասությունից դուրս են, այսինքն՝ թե՛ Եվրոպական դատարանի մասին էր խոսքը, թե՛ Արդարադատության միջազգային դատարանի: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի շրջանակում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ  Եղիշե Կիրակոսյանը:

«Այսինքն՝ փորձ մենք արել ենք, փաստ է՝ նաև փորձելով դատարանին՝ այդ դաշտում որոշում կայացնելու ակնկալիք ունենալով: Բայց, ցավոք, դատարանը որոշեց, չենք կարող… Դատարանն անկախ մարմին է, որոշում է կայացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում