Միգրացիոն հոսքը կանոնակարգելու համար 3 երկրի քաղաքացիների համար ՀՀ-ն խստացրել է մուտքը երկիր

ԿԿարմեն Ղուկասյան

Ուսումնասիրելով միգրացիոն գործընթացները՝ Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար մեր երկիր մուտքի վիզա ստանալու կարգում փոփոխություն կատարելու որոշման է հանգել:

Միգրացիոն ծառայությունից նշում են, որ սա ամենևին գործընթացի խստացում չի ենթադրում, խոսքն ավելի շատ այնպիսի կարգավորման մասին է, թե ինչ ճանապարհով այդ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալ։

Անօրինական միգրացիան, ներքին հնարավոր սպառնալիքներին զուգահեռ, նաև թրաֆիքինգի վտանգ է պարունակում:

Քիչ չեն դեպքերը, երբ անօրինական միգրանտները խտրականության են ենթարկվել, խախտվել են նրանց աշխատանքային իրավունքները, մարդկային արժանապատվությունը:

Ռիսկերը կառավարելուն զուգահեռ՝ պետությունը նաև սկսել է գործակցել այնպիսի կազմակերպության հետ, որը գործատուի համար անհրաժեշտ որակավորումով աշխատուժ է գտնում:

Ի դեպ, կառույցն օգնում է ոչ միայն գործատուներին, այլ հենց պոտենցիալ աշխատողներին՝ վերապատրաստում է նրանց, ծանոթացնում տվյալ երկրի առանձնահատկություններին:

Այս պրակտիկան աշխարհի շատ երկրներում է տարածված:

Հեղինակ՝ Տաթևիկ Աբրահամյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում