Հայաստան-Լեհաստան բազմակողմ օրակարգը. Երևանում հանդիպել են Վահագն Խաչատուրյանն ու Անջեյ Դուդան

ԳԳոհար Սարգսյան

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը Հայաստան մեկնարկել է նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությամբ, որին հաջորդել է նախագահների հանդիպումը: Նախագահ Դուդան շեշտել է, որ Վարշավան ամեն ջանք կգործադրի Հայաստանին ԵՄ ընտանիքին մոտեցնելու համար: Նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ խորհրդի գալիք նախագահող, Արևելյան գործընկերության ճարտարապետ, կարևոր և վստահելի գործընկեր է Հայաստանի համար: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության:

Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում