Տղամարդու մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է դանակի ներգործության 6 հետք. մանրամասներ՝ Խաչփարում կատարված սպանության մասին

ԳԳոհար Սարգսյան

2024 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը՝ 12.15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և տան նախասրահում հայտնաբերել նույն տան 44-ամյա բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է հասցրել նրա հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող 37-ամյա կինը՝ դանակով մի քանի հարված հասցնելով ամուսնուն:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս նույն օրը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Որոշում է կայացվել՝ 37-ամյա կնոջը, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կինը հարցաքննվել է:

Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի զննություն, որի ընթացքում տուժողի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է դանակի ներգործության 6 հետք, իսկ դանակը՝ ներհրված պարանոցին:

Հանցագործության գործիք դանակը վերցվել է, իսկ դեպքի վայրում առկա արյան հետքերից կատարվել են նմուշառումներ: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Տղամարդու ստացած մարմնական վնասվածքների բնույթը, դրանք հասցնելու մեխանիզմը, ինչպես նաև քրեական վարույթով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում