Բաքուն ձգտում է ստահոդ տեղեկություններով խաթարել հայ-վրացական բարեկամությունը. փորձագետներ

ՀՀայկ Նավասարդյան

Բաքուն ձգտում է ստահոդ լուրեր տարածելով խաթարել հայ-վրացական բարեկամությունը: Կեղծ տեղեկությունների հերթական ալիքը բարձրացել է հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին: Ադրբեջանի լրատվամիջոցները գրում են, թե իբր հայազգի սադրիչներ են հավաքագրվում հետընտրական անկարգություններ հրահրելու համար: Փորձագետները, սակայն, վստահ են, որ Վրաստանում քաջ ծանոթ են ջուր պղտորելու ադրբեջանական քաղաքականությանը:

Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում