Բացահայտվել է շուրջ 31 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք. մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ԻԻՀ-ից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման դեպքերի մի շարք հանգամանքներ:

Վարույթի շրջանակներում պարզվել է, որ Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով ձեռք բերելու կապակցությամբ:

Համաձայն պայմանավորվածության՝ 45-ամյա տղամարդը վարձակալած ավտոմեքենայով ուղևորվել է Մեղրի քաղաքից Շվանիձոր վարչական բնակավայր տանող ճանապարհի՝ ԻԻՀ-ում բնակվող հիշյալ անձի նշած վայր, որտեղ վերջինս, Իրանից Հայաստան պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նետել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներով փաթեթներ։ Սյունիքի մարզի բնակիչը վերցրել է դրանք, տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում, իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել։ Սակայն նույն օրն ԱԱԾ աշխատակիցների կողմից, օպերատիվ տվյալների իրացմամբ, ավտոմեքենան կանգնեցվել է ճանապարհին։ Ավտոմեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է փաթեթավորված շուրջ 31 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 2000 հատ մեթադոն գրառմամբ դեղահատ, ինչպես նաև ինքնաձիգ և ատրճանակ։

Հայտնաբերված զանգվածի բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի մի մասի վերաբերյալ ստացված եզրակացությամբ պարզվել է, որ դրանք մեթամֆետամին տեսակի թմրամիջոց են։ Մնացած մասով փորձաքննությունը դեռևս շարունակվում է։ 

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դրանից օրեր առաջ՝ 2024 թ․ սեպտեմբերի 12-ին, նույն անձինք նույն եղանակով շուրջ 7 կգ քաշով թմրամիջոցի ևս մի խմբաքանակ են տեղափոխել ՀՀ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Սյունիքի մարզի բնակչի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Իրանի քաղաքացու ինքնությունը պարզվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցավոր շղթան ամբողջությամբ բացահայտելու, բոլորի արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում