5 կգ կանեփանման և 4 կգ բյուրեղանման զանգված մեքենայում. պարեկները վարորդին տեղափոխել են Արտաշատի բաժին

ԳԳոհար Սարգսյան

Օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում Արարատի մարզի պարեկները նկատել են կայանված մի մեքենա: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով:

Ժամը 2.10-ին վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ առավոտյան ժամը 5.30-ին «Տոյոտայում» զննություն է կատարվել:

Հայտնաբերվել է պոլիէթիլենային վեց փաթեթ, որոնցից հինգը` լցված կանեփանման զանգվածով: Սրանց ընդհանուր քաշը կազմել է 5 կիլոգրամից ավելի: Վեցերորդ փաթեթում, որը կշռել է ավելի քան 4 կիլոգրամ, բյուրեղանման՝ մեթամֆետամինի նմանվող զանգված էր:

Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում