ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ-ում պաշտոնների նշանակելու իրավական հիմքեր կստեղծվեն
Անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի՝ քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար: Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին Հայաստանում պաշտոնների նշանակելու իրավական հիմքեր կստեղծվեն: Դիլիջանում կկառուցվի երկրորդ թունել: Այս և մի շարք այլ նախագծեր այսօր Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությանն են արժանացել: Օրինագծերը ներառված են վաղը մեկնարկող արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:













