Ժամանակն է՝ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի վերաբերյալ. Լավրով

ԳԳոհար Սարգսյան

Մոսկվան ցավում է, որ Երևանը որդեգրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման և Ղարաբաղի հարցում Մոսկվային և ՀԱՊԿ-ին մեղադրելու քաղաքականություն. դա դաշնակցի կեցվածք չէ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հերքել է Մոսկվայի հասցեին բոլոր մեղադրանքները: Նրա խոսքով՝ Մոսկվան հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և դրանք նկատի կունենա սեփական քայլերը ծրագրելիս։

«Հայաստանում, չգիտես ինչու, կարծում են, որ պետք է կյանքը կառուցել ոչ թե մերձավոր հարևանների հետ համագործակցությամբ, այլ նրանց հետ, ովքեր դեմ են քո բարեկամներին»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի վերաբերյալ:

Լավրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ընդգծել՝ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել կարգավորմանը:

Ռուս դիվանագետի խոսքով՝ Բաքվում հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ բոլոր հարցերը լուծել եռակողմ հայտարարություններին համապատասխան:

«Մենք ունենք հատուկ հանձնարարություններով դեսպան, որն աշխատել է և Երևանում, և Բաքվում։ Բոլորովին վերջերս նա կրկին եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ինչ վերաբերում է Հայաստանի մայրաքաղաք այցին, ապա առայժմ Երևանի մեր գործընկերները չեն հաստատել այն, և դա իրականում արտացոլում է վերջին միտումը», - հայտարարել Է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանում քննարկում են «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարությունը։

Մանրամասները` Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում