Կանադան Ուկրաինային 800 ԱԹՍ կտրամադրի

ՄՄերի Ներսիսյան

Կանադան Ուկրաինային կնվիրաբերի ավելի քան 800 SkyRanger R70 անօդաչու թռչող սարքեր՝ հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը: Անօդաչու սարքերը գնահատվել են ավելի քան 70 միլիոն դոլար՝ հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ նվիրատվությունը վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից հայտարարված ռազմական 500 միլիոն դոլարով օգնության փաթեթի շրջանակում է: Կանադայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս օգնությունը երաշխավորում է, որ Ուկրաինան կունենա հնարավորություն անհրաժեշտ թիրախների հայտնաբերման համար: Նա շեշտել է, որ Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային հերոսական պայքարում: «Այս պայքարը կարևոր է միջազգային իրավունքի պահպանման համար, որն ապահովում է մեր բոլորի անվտանգությունը»,- նշել է Բիլ Բլերը:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում