Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում մի շարք թիրախների

ԴԴիանա Գասպարյան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայում թիրախների ոչնչացման մասին: Ըստ իրանական կողմի՝ դրանք պատկանել են Քերմանում ահաբեկչության հետ կապ ունեցող զինյալներին: ԶԼՄ-ների տվյալով՝ հարվածները հասցվել են Իդլիբի տարածքին, որտեղ տեղակայված են «Իսլամական պետության» զինյալները։

Խմբավորումն ավելի վաղ ստանձնել էր իրանական Քերմանում ահաբեկչության պատասխանատվությունը:

Իրանի ուժերը հարվածել են նաև Իրաքի տարածքին՝ իրանական կողմի պնդմամբ՝ նույնպես ի պատասխան Քերմանում հունվարի 3-ի ահաբեկչության, որի հետևանքով շուրջ 100 քաղաքացի է զոհվել։ IRNA գործակալության տվյալով՝ թիրախում են հայտնվել Էրբիլում Մոսադին պատկանող իսրայելական «լրտեսական կենտրոնները»: Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին: Ըստ Reuters-ի՝ սպանվածների թվում են հայտնի քուրդ գործարար, Falcon Group-ի սեփականատեր Փեշրավ Դիզային և նրա ընտանիքի անդամները։

Նաև հայտարարվում էր, որ հարվածների հետևանքով տուժել են ամերիկյան օբյեկտներ, սակայն ԱՄՆ պետքարտուղարությունից այդ տեղեկությունը հերքել են:

Բաղդադը Իրանի գործողությունները Իրաքի ինքնիշխանության և անվտանգության դեմ ագրեսիա է որակել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում