Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին

ԱԱնժելիկա Ժամհարյան

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է բարձրաստիճան այցերի իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը՝ երկկողմ օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու նպատակով։

Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր՝ մասնավորապես հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լիխտենշտայնի նախագահությունն ու առաջնահերթությունները։

Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և շեշտել տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված գործընկերների կողմից դրանց աջակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ջանքերի կարևորությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ Հայաստանում պատշատ ընդունելուն, կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում