Նոյեմբերի 27-ը՝ 60 վայրկյանում

ԼԼուսինե Մուրադյան

Բաքվում համագործակցությունն են քննարկել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները:

Աբդոլլահիանը Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ առանց օտարերկրյա միջամտության:

Բացի Ռուսաստանից՝ ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր խաղալ. Պեսկով:

Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ժամանակի ընթացքում լիովին կվերականգնի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով:

Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակից. Տասմագամբետով:

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը շարունակում են գերիների փոխանակումը:

Հրադադարից հետո ՑԱՀԱԼ-ը կշարունակի ռազմական գործողությունները՝ մինչև ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չջախջախվի. Նեթանյահու:

Եղանակային վատ պայմաններ Ղրիմում և Ուկրաինայում. կան զոհ և տուժածներ:

Էգեյան և Միջերկրական ծովերը դուրս են եկել ափերից, հեղեղվել են խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Իզմիրն ու Անթալիան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում