Տղամարդը թոշակառուից փող էր գողացել. Մասիսի ոստիկանների բացահայտումը

ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվորեն իրացրել են գողության վերաբերյալ տեղեկությունները։ Ըստ տեղեկությունների՝ ամիսներ առաջ Մասիսի բանկոմատներից մեկից գումար կանխիկացնելիս 65-ամյա թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, և նա չէր կարողացել վերցնել գումարը, ինչից օգտվելով՝ 40-ամյա մի տղամարդ գաղտնի հափշտակել էր 100 000 դրամը։

Տղամարդը նոյեմբերի 2-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Կասկածյալը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում