Ալբանիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԱԽ նիստին կոչ է արել ԼՂ-ում առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը

ՄՄարիամ Մխիթարյան

Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Իգլի Հասանին ԼՂ հարցին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում կողմերին կոչ է արել առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը և բնակելի տարածքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանմանը: Նա նաև զսպվածության, հանգստության, խաղաղության և երկխոսության կոչ անելով՝ երկու կողմերին հորդորել է հավատարիմ մնալ նախօրեին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը և խուսափել հետագա սրացումներից։

Աջակցություն հայտնելով երկարամյա խնդիրների լուծմանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ նա ընդգծել է, որ պետք է ակտիվացնել կարգավորման գործընթացը և շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որոնք վերջին ամիսներին անցկացվել են ԱՄՆ-ում, Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում։ Հիշեցնելով 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին իրենց հավատարմության և երկու երկրների տարածքային ամբողջականության մասին հրապարակային հայտարարությունները՝ նա հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին օգտվել միջազգային հանրության պատրաստակամությունից ու անկեղծ ջանքերից՝ չլուծված հարցերի արդար և խաղաղ լուծումը գտնելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում