Արարատ Միրզոյանը լեհ գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

ԱԱրսեն Մկրտչյան

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունների և հումանիտար աղետի կանխման համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների արդյունավետ և հստակ քայլերի հրատապությունը։ 

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-լեհական երկկողմ օրակարգին, ինչպես նաև` ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում