ՎՎարդուհի Հարությունյան

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին. Ստեֆանիշինա

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին. Ստեֆանիշինա

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին՝ հայտնել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան:

«ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը կլինի մեծ ձևաչափ, որը կընդգրկի քաղաքացիական  ռազմական հարցերը և կանցկացվի առաջնորդների մակարդակով։ Իսկ տարվա ընթացքում կաշխատի բոլոր առանցքային պետական կառույցների, նախարարությունների մակարդակով»,- նշել է պաշտոնյան:

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել Բրյուսելում հուլիսի 26-ին, անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների մակարդակով՝ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում