Պաշտոնյաների՝ 60 հազար դրամից ավելի թանկ նվերները կհանձնվեն պետական արարողակարգային ծառայությանը
Պաշտոնական այցերի ընթացքում պետական պաշտոնյաների ստացած նվերները, որոնք կունենան 60 հազար դրամից ավելի արժեք, կհանձնվեն արարողակարգային ծառայությանը՝ որպես Հայաստանի սեփականություն: Հանրային քննարկման է ներկայացվել Արդարադատության նախարարության հեղինակած օրենսդրական փաթեթը: Նվերներն ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն:
Մանրամասները՝ ռեպորտաժում:













