ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին` Լաչինի միջանցքից առևանգված 3 անձանց մասին տեղեկություններ տալու համար

Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Ըստ Ադրբեջանի դատախազության՝ ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդները 10 օրով կալանավորվել են։









