ՄՄարիամ Մխիթարյան

Անձրևի տակ և առանց հոլիվուդյան հայտնիների. Վենետիկում սկսվում է 80-րդ կինոփառատոնը

Անձրևի տակ և առանց հոլիվուդյան հայտնիների. Վենետիկում սկսվում է 80-րդ կինոփառատոնը

Հեղեղումների սպառնալիքի և Ամերիկյան դերասանների գիլդիայի սահմանափակումների պայմաններում Վենետիկում մեկնարկում է հոբելյանական 80-րդ կինոփառատոնը:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 30-ին, անձրևոտ Վենետիկյան Լիդոն պատրաստվում է հյուրընկալել տարբեր երկրների դերասաններին, ռեժիսորներին և հյուրերին:

«Օսկարի» մեկնարկային հարթակ համարվող Վենետիկյան կինոփառատոնը բացում է իր դռները՝ շատ սպասված ֆիլմերի համար, սակայն այս տարի սովորականից ավելի քիչ աստղերի մասնակցությամբ, քանի որ հոլիվուդյան դերասանների գործադուլի պատճառով առաջին մեծության շատ աստղեր չեն հայտնվի հայտնի կարմիր գորգի վրա:

Մինչև սեպտեմբերի 9-ը տևող միջոցառման ժամանակ հեղինակավոր «Ոսկե առյուծի» համար կպայքարեն Բրեդլի Կուպերի, Յորգոս Լանտիմոսի, Դեյվիդ Ֆինչերի, Մայքլ Մանի, Սոֆիա Կոպոլայի, Ավա Դյուվերնեյի և Ռյուսուկե Համագուչիի նոր ֆիլմերը:

Վենետիկը պարբերաբար առաջադրում է «Օսկարի» գլխավոր ֆավորիտներին. լավագույն ռեժիսուրայի համար «Օսկարի» վերջին 11 մրցանակից ութը ստացել են Վենետիկում ներկայացված ֆիլմերը, այդ թվում ՝ «Լա Լա Լենդ»-ը՝ 2016 թվականին, որը նկարահանել է այս տարվա ժյուրիի նախագահ Դեմիեն Շազելը:

Վենետիկը պատրաստվում է ցուցադրել նաև Վուդի Ալենի, Լյուկ Բեսոնի և Ռոման Պոլանսկու նոր ֆիլմերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում