ԼԼիլիթ Ասատրյան

Քրեական վարույթներով 2023-ի առաջին կիսամյակում վերականգնվել է 15 մլրդ 825 մլն դրամի վնաս. ՔԿ

Քրեական վարույթներով 2023-ի առաջին կիսամյակում վերականգնվել է 15 մլրդ 825 մլն դրամի վնաս. ՔԿ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի և դրա վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:

 

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 մլրդ 735 մլն ՀՀ դրամի չափով վնաս։

 

Մասնավորապես վերականգնվել է՝

 

• պետությանը պատճառված 2.022.936.000 ՀՀ դրամ գույքային վնաս.

• համայնքներին պատճառված 31.374.000 ՀՀ դրամի վնաս.
• իրավաբանական անձանց պատճառված 136.309.000 ՀՀ դրամի վնաս.
• ֆիզիկական անձանց պատճառված 544.479.000 ՀՀ դրամի վնաս։
 

2023 թ․ ընթացքում նաև շուրջ 3 մլրդ 400 մլն ՀՀ դրամ փաստացի վերականգնվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ առանձին ավտոներկրող կազմակերպությունների առերևույթ հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի գծով պարտավորությունների և հարկային վնասների՝ ամբողջությամբ զրոյացման արդյունքում։

 

Համեմատության համար նշենք, որ 2022 թ․ ամբողջ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով վերականգնված ընդհանուր գույքային վնասը կազմել է 1մլրդ 705 մլն ՀՀ դրամ։ Այսինքն 2023 թ․ առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց վնասի վերականգնման ցուցանիշը 2022 թ․ ամբողջ տարվա արդյունքը գերազանցում է շուրջ 60,5 %-ով։

 

Վերոնշյալ ցուցանիշները չեն ներառում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության աշխատանքի արդյունքները՝ հաշվի առնելով, որ այն ՀՀ քննչական կոմիտեի կազմում ընդգրկվել է 2023 թ․ հունվարի 1-ից և համադրելի չեն կարող լինել 2022 թ․ արդյունքների հետ։ Այդուհանդերձ, միայն նշված վարչության կողմից այս տարվա առաջին կիսամյակում ավարտված և ընթացիկ վարույթներով վերականգնվել է 9 մլրդ 690 մլն ՀՀ դրամ գումարի չափով պետությանը պատճառված վնաս։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում