ՄՄարիամ Մխիթարյան

Ծնվել է Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ դուստրը

Ծնվել է Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ դուստրը

Ծնվել է Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի երկրորդ դուստրը՝ Ադիրա Ռիվեր Օհանյանը:

«Բարի գալուստ, իմ գեղեցիկ հրեշտակ»,- այսպես է Ուիլյամսը վերնագրել TikTok-ում տեղադրված տեսանյութը, որում նա, Օհանյանը և նրանց չորս տարեկան դուստրը ՝ Օլիմպիան, գրկում են նորածնին:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր տանը սեր է տիրում՝ երջանիկ և առողջ նորածին աղջիկ և երջանիկ ու առողջ մայրիկ: Շնորհակալ եմ»,- գրել է Օհանյանը Թվիթերում։

Անցյալ տարվա ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո մեծ թենիսի 23-ակի չեմպիոնը՝ Սերենա Ուիլյամսը, հայտարարեց, որ «հեռանում է թենիսից» և հաստատեց, որ սպասում է երկրորդ երեխային:

41-ամյա Ուիլյամսն ամենատիտղոսակիր թենիսիստուհիներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, նա ունի 39 «Մեծ սաղավարտի» հաղթանակ, որոնցից 23-ը՝ մենախաղերում, 14-ը՝ զուգախաղում և 2-ը՝ խառը զուգախաղերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում