ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր. ՆԳ նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

Քննարկվել են համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր. ՆԳ նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

Օգոստոսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլային։

Նախարարը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նշանակման կապակցությամբ։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ դեսպանության միջև ձևավորված սերտ համագործակցությունը: Նա նաև ներկայացրել է նախարարության կազմավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների մասին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

ՆԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կզարգանա, և վերահաստատել է այդ ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նարիման Ալ Մուլլան մատնանշել է երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել մի շարք ուղղություններով։

Այս համատեքստում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խոսել է ջրային պարեկային ծառայության ստեղծման մասին։ Հայտնելով, որ ծառայությունը կսկսի գործել ամիսներ անց՝ փոխնախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ հատկապես առանձնացնելով ծառայողների վերապատրաստման և նյութատեխնիկական բազայի ձևավորման գործընթացները։ ՆԳ նախարարի տեղակալն առաջարկել է ոլորտի վերաբերյալ համագործակցության հնարավոր ուղղություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ծառայություններում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև փրկարար ծառայության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում