«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ՄՄարիամ Մխիթարյան

Եղանակային անոմալիաներ Գերմանիայում, Իսպանիայում, Կանադայում

Եղանակային անոմալիաներ Գերմանիայում, Իսպանիայում, Կանադայում

Գերմանիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով  Ֆրանկֆուրտի օդանավակայանում չեղարկվել են տասնյակ չվերթեր: Ջուրը հասել է մետրո, ըստ ականատեսների, շարժասանդուղքներով այն իջնում ​​դեպի հարթակներ, հայտնում է Euronews-ը։

Փոթորկոտ եղանակը ջրհեղեղներ է առաջացրել նաև այլ շրջաններում՝ Բադեն-Վյուրտեմբերգում, Ռայնլանդ-Պֆալցում և Թյուրինգիայում:

Այդ նույն ժամանակ Կանարյան կղզիների իշխանությունները պայքարում են ռեկորդային հրդեհների դեմ, որոնք դուրս են եկել հսկողությունից։

Կղզու պատմության մեջ ամենաուժեղ անտառային հրդեհներից մեկը մոլեգնում է Տեներիֆեում: Այնտեղ արդեն այրվել է 26 քառակուսի կմ տարածք: Կանարյան կղզիների ղեկավարությունը հայտարարել է հրդեհի մարման դժվարությունների մասին։

Նախազգուշական միջոցների համար կղզու հյուսիսարևելյան վեց բնակավայրից մոտ 4000 մարդ տեղափոխվել է անվտանգ վայր։ Մնացածներին զգուշացրել են դուրս չգալ տներից՝ օդի աղտոտվածության պատճառով: Հաղորդվում է, որ հրդեհը մարելու համար ներգրավված է 350 հրշեջ և 17 հատուկ ինքնաթիռ, մոբիլիզացված են զինվորներ։

Կանադական Յելոունայֆ քաղաքում էլ երկինքը կարմրել է անտառային հրդեհներից առաջացած մառախուղի պատճառով: Ըստ ականատեսի՝ օրը ցերեկով փողոցներում վառվում են լույսերը, շուրջբոլորն ընկղմված է կարմիր մթնշաղի մեջ, և պատճառը քաղաքին մոտեցող անտառային հրդեհներն են։

Նախօրեին Յելոունայֆի բնակիչներին հրահանգել են տարհանվել, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում