Ֆիլմը նկարահանվել է Չաք Բերիսի ինքնակենսագրական գրքի հիման վրա: Նա 60-ականների ժամանցային ամենահայտնի հեռուստահաղորդումների հեղինակն էր: Սակայն նրա գործերը միշտ չէին հարթ ընթանում: Մի օր՝ հերթական ճգնաժամի պահին, նրան աշխատանք են առաջարկում ԿՀՎ-ում: Շտապ գումար հայթայթելու կարիքից դրդված նա համաձայնում է:
Անցնելով որոշակի զինվորական պատրաստություն՝ Չաքը կատարելապես տիրապետում է մարդկային կյանքեր խլելու արվեստին: Այսպիսով նա սկսում է ապրել երկու կյանքով. մեկում սպանում է կառավարության թշնամիներին, մյուսում՝ առաջատար հեռուստատեսային շոուների նախաձեռնող է:
2002 թ., ԱՄՆ, Գերմանիա, Կանադա
Ժանր՝ թրիլեր, դրամա
Ռեժիսոր՝ Ջորջ Քլունի
Դերերում՝ Սեմ Ռոքուել, Դրյու Բերիմոր, Ջորջ Քլունի
Փետրվարի 28-ին, ժամը 22:10-ին
Կրկն.՝ կեսգիշերն անց, ժամը 05:00-ին










