Մարտիմեկյան արյունալի դեպքերի վերաբերյալ վերջին 5 տարում 2-րդ գործն է ուղարկվել դատարան

ԼԼիլիթ Ասատրյան

2008 թվականի Մարտիմեկյան արյունալի դեպքերի վերաբերյալ վերջին 5 տարում 2-րդ գործն է ուղարկվել դատարան. Մեղադրյալը 15 տարի առաջ այս գործը քննած ՀՔԾ քննիչներից Արմեն Հակոբյանն է: Դեպքի վայրից առգրավված իրեղեն ապացույց մոտ 1000 պարկուճի փոխարինում, փաստաթղթերի կեղծում. հսկող դատախազը նախկին քննիչին առաջադրված մեղադրանքն է ներկայացնում:

Հայկ Հովհաննիսյան (Մարտի 1-ի գործով հսկող դատախազ) - Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՔԾ պետի որոշմամբ ստեղծված քննչական խմբի մի խումբ քննիչներ, 2008 թվականի ընթացքում ի պաշտոնե տեղեկանալով մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի ներգրավվածության և վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման փաստերի մասին, այդ հանգամանքները քողարկելու նպատակով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ մասնավորապես կատարել են մի շարք կեղծիքներ, կատարել են ուղղորդումներ հարցաքննությունների ընթացքում:

Նրանք, ըստ մեղադրանքի, ուղղորդվել ու հրահանգավորվել են այդ ժամանակ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի կողմից: Դեռևս 2018-ին այն ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ քննությամբ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտիմեկյան իրադարձություններին այլև կրակել:

Հայկ Հովհաննիսյան - Քննիչների առաջ խնդիր է դրված եղել թաքցնել նրանց ներկա գտնվելու հանգամանքները հավաստող փաստական տվյալները:

Դեպքից մի քանի օր անց՝ մարտի 5-ին նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Այդ ընթացքում քննիչներն ու պաշտոնյաները ոստիկանության զորքերի մի շարք բարձրաստիճան զինծառայողների հանձնարարել էին ներկայացնել ոստիկանության զորքերի զինծառայողներին ամրակցված մի քանի զենքերից կրակված շուրջ 1000 պարկուճ:

Հայկ Հովհաննիսյան - Եվ այդպես էլ արվել է ոստիկանության զորքերի ծառայողները մի քանի ինքնաձիգերից ոստիկանության զորքերի պալիգոնում կրակ են արձակել և արձակած կրակոցների արդյունքում գոյացած պարկուճները ներկայացրել են քննչական խմբի քննիչին և դրանք փորձագետի կողմից արդեն փոխարինվել են իրականում դեպքի վայրից հայտնաբերված պարկուճներով։

Իրական պարկուճները այդպես էլ հայտնաբերել հնարավոր չի եղել: Դատախազը նաև ներկայացնում է, թե ինչպես են ուղղորդվել ոստիկանների հարցաքննությունները:

Հայկ Հովհաննիսյան - Բազմաթիվ դեպքերում ոստիկանության զորքերի զիծառայողների, որոնք իրականում մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ կամ հրազեն չեն գործադրել կամ կիրառել են հրազեն, սակայն՝ անգնդակ փամփուշտներով, վերջիններս ուղղորդվել են, որպեսզի իրենց հարցաքննությունների ընթացքում հայտնեն տվյալներ մարտական զենք լուսածիրային փամփուշտներով կիրառելու մասին կամ նրանց արդեն իսկ տրված ցուցմունքների արձանագրությունները հետին ամսաթվով փոփոխվել են, ներառվել են կեղծ տվյալներ, թե իբր նրանք կիրառել են լուսածիրային փամփուշտներ:

Նպատակը, ըստ դատախազի, զինված ուժերի կողմից լուսածիրային մարտական փամփուշտների կիրառման հանգամանքը քողարկելն է եղել: Այդ զինծառայողները եւս հարցաքննվել են, եւ, ըստ հսկող դատախազի, ունեն տարբեր դատավարական կարգավիճակներ: Նախկին քննիչ Արմեն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը: Հակոբյանի վերադասը՝ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նույնպես մեղադրյալ է, նա հետախուզվում է 2018 թվականից:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում