Օգոստոսի 8-13-ը հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 15 տոննա կանեփի և 5 կգ կակաչի զանգված. ոստիկանություն

ԳԳոհար Սարգսյան

Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը:

Օգոստոսի 8-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է մոտ 15 տոննա կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված:

Տնամերձ 78 հողամասում հայտնաբերվել է կանեփի 4834 բույս:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում անցած շաբաթվա ընթացքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել են՝ 5679 գրամ մարիխուանա, ավելի քան 4 գրամ մեթամֆետամին, 0,79 գրամ հաշիշ, 28 կիլոգրամ կանեփ և 3,21 գրամ սփայս տեսակի թմրամիջոցներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 1366 փամփուշտ, 9 նռնակ ու նույնքան նռնակի պայթուցիչ, մեկ պահեստատուփ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ, 7 հրացան, մեկ ական և 10 արկ:

Միջոցառումների արդյունքում նաև հայտնաբերվել է 32 հետախուզվող:

«Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում