Ոստիկանի բարեվարքությունը՝ կարևոր նախապայման համակարգի հեղինակությունը բարձր պահելու գործում. խորհրդակցություն ոստիկանությունում

ԳԳոհար Սարգսյան

Օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Ներկա են եղել ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, միևնույն ժամանակ մատնանշել ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումները և տվել հանձնարարություներ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են օպերատիվ կառավարման կենտրոնի կիսամյակային վերլուծության ամփոփումը, արձանագրված հանցագործությունների դեպքերը մայրաքաղաքում և մարզերում։

Ոստիկանության պետը անդրադարձել է քաղաքացիների հետ շփումներում նոր գործելաոճի որդեգրմանը, հանցավորության դեմ ամենօրյա  պայքարին, հասարակական կարգի պահպանմանն ու ծառայության այլ ոլորտներում հետևողական աշխատանքին: Նշել է, որ դրական արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք: Նաև առանձնահատուկ շեշտել՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:

Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է ամենօրյա հետևողականությամբ ակտիվացնել աշխատանքները «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Օպերատիվ խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներին և ՊԾ ու ՃՈ ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ։

Քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր ևս։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում