Երեք անձի նկատմամբ սպանության փորձի վարույթն ուղարկվել է դատարան

ԱԱրսեն Մկրտչյան

Ավարտվել է Երևան քաղաքի 30-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թ. ապրիլի 2-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է ծագել 35-ամյա տղամարդու և նրա 30-ամյա համաքաղաքացու միջև, ինչը վերաճել է վիճաբանության։ Դրա ընթացքում 30-ամյա տղամարդը, ավտոտնակից վերցնելով փայտե մահակը, բազմաթիվ հարվածներ է հասցրել 35-ամյա տղամարդուն՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա միևնույն փայտե մահակով հարվածներ է հասցրել նաև խնդրո առարկա «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ վնասելով այն:

Միջադեպից հետո, պարզաբանման համար, շենքի բակ են եկել 35-ամյա տղամարդու  եղբայրը և բարեկամը: Պարզաբանումը կրկին վեր է ածվել վիճաբանության, և 30-ամյա տղամարդը, զգուշացնելով, որ իրեն սպասեն, գնացել է իր բնակարան և, ապօրինաբար վերջիններիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, վերցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերված «ПМ Մակարով» տեսակի 9 x 18 տրամաչափի ակոսափող ատրճանակը՝ լիցքավորված առնվազն յոթ փամփուշտներով, ու վերադարձել: Ատրճանակը պահելով հավաքվածների, այդ թվում՝ նույն շենքում տեղակայված ռեստորանի երեք աշխատակիցների ուղղությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իրական վտանգ ստեղծելով ներկաների կյանքի համար, կրակոցներ է արձակել, որից հետո վերջիններս տարբեր ուղղություններով դիմել են փախուստի:

Շարունակելով հանցավոր գործողությունները, իր մտադրությունը վերջնակետին հասցնելու նպատակով, 30-ամյա տղամարդը հետապնդել է փախուստի դիմող 35-ամյա համաքաղաքացուն և նրա բարեկամին, կատարել ևս մի քանի նշանառու կրակոցներ՝ նրանց պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել իր հանցավոր մտադրությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին (երեք դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ապօրինի զենք ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում