Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ Լավրովը՝ եռակողմ հանդիպման մեկնարկին

Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ Լավրովը՝ եռակողմ հանդիպման մեկնարկին

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և նշել․ «Եռակողմ հանդիպմանը կշարունակվեն ջանքերը՝ ուղղված այն խնդիրների իրականացմանը, որոնց բխում են երեք երկրների ղեկավարների հայտարարություններից՝ կապված առաջին հերթին Ղարաբաղյան խնդրի կարգավորման և, հետո, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամբողջական կարգավորման հետ»։

Լավրովն ընդգծել է եռակողմ հայտարարությունների կատարման կարևորությունը։

«Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։ Կողմերի համաձայնությամբ, որը, ինչպես հասկանում եմ, հաստատվել է, մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կայունացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, առևտրային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը, քաղաքացիական հասարակությունների, քաղաքագետների, փորձագետների, խորհրդարանականների կապերի զարգացմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու կողմերին՝ համաձայնեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում