Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող Aratashen winery գիներանում: Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում՝ կինոյում մեծ ավանդի համար Վարպետ մրցանակը հանձնվեց ռեժիսոր Մայքլ Գյուրջյանին: Մրցանակը հանձնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, որը նաև հանդես եկավ ողջույնի խոսքով։ Մրցանակակիրը տնկեց իր անվանական տնկին՝ փառատոնի նախորդ տարվա հյուրերի տնկիների կողքին։
%20(1).jpg)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն իր շնորհակալական խոսքում հիշատակեց նախորդ տարվա տնկման արարողությունը՝ ուրախությամբ հայտնելով, որ այն շարունակական բնույթ է կրում։
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen Winery ներկայացուցիչը նշեց․ «Ուրախ ենք մեզ մոտ՝ Aratashen Winery գիներանում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին․ սա կարծես վերածվում է մի գեղեցիկ ավանդույթի»։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ կինոգետ, արվեստի վաստակավոր գործիչ, փառատոնի երկարամյա մասնակից, բարեկամ Արմեն Մեդվեդևի գրքի շնորհանդեսը։
%20(1).jpg)
Երեկոյի վերջում ելույթ ունեցավ «Կարին» ազգագրական համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, ինչը, միանշանակ, երեկոյի ամենահիշարժան պահերից էր, քանի որ համույթի հետ հայկական ավանդական քոչարիի էին բռնվել նաև հյուրերը։










