ԱԱնժելիկա Ժամհարյան

ՀՀ ԱԳՆ-ը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ միջադեպի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ միջադեպի կապակցությամբ

Երեկ Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հագարիի կամրջի վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում