Կախովկայի ՀԷԿ-ի մոտ գտնվող բնակավայրերը հեղեղվել են․ սկսվել է բնակչության տարհանումը

Կախովկայի ՀԷԿ-ի մոտ գտնվող բնակավայրերը հեղեղվել են․ սկսվել է բնակչության տարհանումը

Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով ջրի մակարդակի բարձրացումից հետո Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքը ծածկվել է ջրով՝ հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը:

Ավելի վաղ բնակավայրում ջրի մակարդակը բարձրացել էր 10 մ, հեղեղվել էին մոտակայքում գտնվող Դնեպրյանի և Կորսունկիի ափամերձ գոտիները: Տարհանվել են Դնեպրի ափին գտնվող մոտ 300 տների բնակիչները։ Տարհանում է սկսվել նաև Նովոկախովկայի քաղաքային շրջանի որոշ բնակավայրերում։ Նովայա Կախովկայի մի մասում անջատվել է էլեկտրականությունը։

Խերսոնի մարզի իշխանությունների ներկայացուցիչ Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ 14 բնակավայրեր, որտեղ բնակվում է 22 հազար մարդ, հայտնվել են հեղեղման գոտում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում