ԼԼիլիթ Սեդրակյան

ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին

ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝

արդյոք երկու զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակո՞ւմ են գտնվում Ադրբեջանի տիրապետության տակ.

եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել  Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների  հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում