ՄՄարիամ Մխիթարյան

Յուրաքանչյուր երկիր ունի իր իրավունքներն ու հնարավորությունները գնահատելու ՀԱՊԿ-ի գործունեությունը. Զախարովա

Յուրաքանչյուր երկիր ունի իր իրավունքներն ու հնարավորությունները գնահատելու ՀԱՊԿ-ի գործունեությունը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի խոսքը ՀԱՊԿ-ի մասին: «Մենք այս պահին իրավիճակը դիտարկում ենք միջնորդական այն գործառույթների շրջանակում, որն ունի մեր երկիրը, և օգտագործում ենք բոլոր գործիքները՝ տեղում իրավիճակը հանդարտեցնելու համար, նաև քաղաքական առումով: Բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներով, Մոսկվայում հանդիպումներ են անցկացրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

Շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նույնը կարելի է ասել ՀԱՊԿ-ի մասին։ Կազմակերպությունն ունի իր խոսնակները, մենք այս համաձայնագրի մասնակիցներն ենք և կազմակերպության գործունեությունը համարում ենք շատ արդյունավետ: Յուրաքանչյուր երկիր ունի իր իրավունքներն ու հնարավորությունները գնահատելու այս կազմակերպության գործունեությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում