ՄՄարիամ Մխիթարյան

Հնդկաստանը պարտավորվում է G20-ի միջոցով աշխարհին փոխանցել գլոբալ հարավի մտահոգությունները. Նարենդրա Մոդի

Հնդկաստանը պարտավորվում է G20-ի միջոցով աշխարհին փոխանցել գլոբալ հարավի մտահոգությունները. Նարենդրա Մոդի

Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի ՄԱԿ-ի բարեփոխումը, որպեսզի կազմակերպության Անվտանգության խորհրդում լսվի համաշխարհային Հարավի ձայնը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին՝ երկուշաբթի Պապուա Նոր Գվինեայում ընթացող Հնդկաստան-Խաղաղօվկիանոսյան կղզիների համագործակցության ֆորումի գագաթնաժողովի բացման ժամանակ։

Հնդկաստանի վարչապետը նաև ասել է, որ մտադիր է ներկայացնել գլոբալ Հարավի, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսի կղզի-պետությունների շահերը միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսին G20-ն է։

«Ինձ համար դուք մեծ օվկիանոսային երկրներ եք, ոչ թե փոքր կղզի-պետություններ: Հնդկական փիլիսոփայության մեջ ամբողջ աշխարհը համարվում է մեկ ընտանիք: Հնդկաստանը պարտավորվում է G20-ի միջոցով աշխարհին փոխանցել գլոբալ Հարավի մտահոգությունները, ակնկալիքներն ու ձգտումները»,- ընդգծել է Մոդին: 

Հնդկաստանը ձգտում է ՄԱԿ-ի բարեփոխումներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ դառնալուն: Նյու Դելին կարծում է, որ դա հնարավորություն կտա այս միջազգային մարմնում լայնորեն ներկայացնելու գլոբալ Հարավի շահերը: Այսպես են պայմանականորեն կոչվում Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, Խաղաղ օվկիանոսի կղզիները, ինչպես նաև Ասիայի զարգացող պետությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում