ԱԱնժելիկա Ժամհարյան

Թունավորման ախտանշաններով ԲԿ տեղափոխված 14 երեխաները դուրս են գրվել

Թունավորման ախտանշաններով ԲԿ տեղափոխված 14 երեխաները դուրս են գրվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել:

Հիշեցնենք՝ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի ԲԿ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:

Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում