ՀՀ-ՌԴ ներմուծման-արտահանման փաստաթղթաշրջանառությունն առաջիկայում էլեկտրոնային կիրականացվի

ՄՄուշեղ Իսախանյան

Մասնակիցը վաճառողն է, իրենց օպերատորներն են և երրորդ լիազոր մարմինը փաստաթղթերի ստուգման համար: Սա իրենց փաստաթղթի ձևատեսքն է, տեղի է ունենում ստորագրությունների ու տվյալների փոխանակում: Գնորդի կողմից էլեկտրոնային ստորագրվում է և ուղարկվում է իրենց: Նույն գծագիրը Հայաստանի արտահանման դեպքում է:

Հայաստան-Ռուսաստան ներմուծում-արտահանում իրականացնելիս փաստաթղթաշրջանառությունն առաջիկայում բոլորի համար էլեկտրոնային կիրականացվի: ՊԵԿ-ն արդեն 2 տարուց ավելի է՝ համակարգը փորձարկում է 11 ընկերության միջոցով: Տեղական ու ռուսական այս կազմակերպություններն ապրանք ներկրելիս կամ արտահանելիս հաշիվ ապարանքագիրը փոխանցում են միմյանց էլեկտրոնային տարբերակով:

Աննա Պողոսյան (ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման ու ազդեցությունների գնահատման բաժնի գլխավոր հարկային տեսուչ) - Ասեմ, որ ներկայումս այդ հարկային հաշիվները դուրս են գրվում թղթային տարբերակով: Միտքը այդ թղթային տարբերակից էլեկտրոնային տարբերակի անցնելն էր, որի ընթացքում գործընթացը կհեշտանար, ավելի նպատակահարմար կլիներ տնտեսվարող սուբյեկտներին:

Փաստաթղթերի փոխանցումն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների միջև, և հարկային մարմիններն այլևս չեն միջամտում գործընթացին: Պողպատե տարբեր դետալներ արտադրողը պիլոտային ծրագրի մասնակից է: Չնայած որ տեղում արտադրություն ունեն, հումքը հիմնականում ներմուծում են Ռուսաստանից: Գլխավոր տնօրենի խոսքով՝ պիլոտային ծրագիրը մի քանի դրական կողմեր արդեն ցույց է տվել. առաջինը ժամանակի խնայողությունն է:

Ռաֆայել Հակոբջանյան («Մետալ գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն) - Բացի դրանից՝ նաև որոշակի ֆինանսական խնայողությունների կբերի, որովհետև փաստաթղթերը մենք մեր ռուսական գործընկերների հետ փոխանակում ենք փոստային կամ արագ առաքման տարբերակներով, որը կարող է առաջին հայացքից թվալ, թե իրենից մեծ ծախս չի ներկայացնում, բայց իրականում երբ ամփոփում ենք տարվա ընթացքում կատարած փոստային ծախսերը, իրականում մեծ թիվ են:

Պիլոտային ծրագրի ընթացքում մի շարք կարևոր համաձայնություններ են ձեռք բերել ռուս գործընկերների հետ՝ արձանագրում են ՊԵԿ-ում:

Աննա Պողոսյան - Կարևոր փաստ էր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության պիլոտային ծրագրի էլեկտրոնային ստորագրության փոխճանաչումը, այսինքն՝ մեր կողմից փաստաթուղթը դուրս է գրվում և ստորագրվում է հայակական ստորագրությամբ, տվյալների փոխանցում է իրականացվում Ռուսաստանի հարկայինի հետ, ստուգվում է ստորագրությունը:

Հիմա Ռուսաստանի հետ երկրորդ համաձայնագիրն է ստորագրվել, որով պիլոտային ծրագիրը շարունակվում է նաև փաստաթղթի ճշտման ուղղությամբ: Տնտեսվարողներն արդեն սպասում են լիարժեք համակարգի գործարկմանը և հույս ունեն, որ այն միայն Ռուսաստանի հետ գործակցությամբ չի սահմանափակվի. շատերն աշխատում են նաև այլ երկրների հետ:

Ռաֆայել Հակոբջանյան - Օրինակ՝ Ուկրաինա, Իրան, Վրաստան, որոնց հետ նույնպես ունենք ապրանքաշրջանառության մեծ ծավալներ, և կարծում եմ՝ երբ այս էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը ներդրվի նաև երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության մեջ, շատ մեծ առավելություն կունենանք ինվոյսների արժանահավատության հետ կապված:

Տնտեսվարողը կարծում է, որ թվայնացման այս գործընթացը կնվազեցնի կեղծված արժեքով հաշիվ-ապրանքագրերի դուրսգրումը և դաշտում առողջ մրցակցություն կապահովի: ՊԵԿ-ից էլ վստահեցնում են՝ փորձաշրջանից հետո դիտարկելու են նաև այլ երկրների հետ գործակցությունը՝ արդեն հետաքրքրվողներ կան:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում