ԼԼուսինե Մուրադյան

Կարմիր խաչը 20-օրյա դադարից հետո Լաչինի միջանցքով դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչը 20-օրյա դադարից հետո Լաչինի միջանցքով դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մոտ 20-օրյա դադարից հետո հնարավորություն է ստացել Լաչինի միջանցքով որոշակի քանակությամբ դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ տեղափոխել Արցախ տեղի բուժհաստատություններում վերաբաշխելու համար:

Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ պատասխանատու կողմերի հետ կապի մեջ են՝ Լաչինի միջանցքով Արցախից բուժում ստանալու կարիք ունեցող քաղաքացիների տեղափոխումը Հայաստան ևս վերականգնելու համար:

«Վերջին մեր տեղափոխությունը անձանց տեղի է ունեցել ապրիլի 29-ին: Տեղափոխվել են 16 բուժառուներ՝ Հայաստանի տարբեր բուժկենտրոններում իրենց բուժումը շարունակելու նպատակով: Մենք տիրապետում ենք իրավիճակին, բնականաբար, և կապի մեջ ենք մշտապես տեղական կառույցների հետ»,- ասաց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում