ԱԱնժելիկա Ժամհարյան

Հանրապետության մի շարք շրջաններում անցած գիշեր ձյան ծածկի բարձրությունը կազմել է 15-20 սմ

Հանրապետության մի շարք շրջաններում անցած գիշեր ձյան ծածկի բարձրությունը կազմել է 15-20 սմ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, ինչպես և կանխատեսվել էր, արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում դիտվել են ձյան առատ տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանն առանձին բնակավայրերում մոտեցել է 0 աստիճանի։ Ձյան ծածկի բարձրությունը նշված մարզերի առանձին բնակավայրերում կազմել է 15-20 սմ։

 

«Այսօր ցերեկը տեղումները հանրապետության առանձին շրջաններում կպահպանվեն, մայիսի 16-ին, 17-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 18-ից սկսած առանձին մարզերում կրկին սպասվում են անձրև և ամպրոպ։
 
Վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ին այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում