ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ։ Աբդոլլահիանը, մատնանշելով երկու երկրի միջև խոր մշակութային և պատմական  հարաբերությունները, դրական է գնահատել Ֆրանսիայի մոտեցումն Իրանի նկատմամբ, գրում է ISNA գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների, իսրայելա-պաղեստինյան խնդրի, Իրանի և ԱԷՄԳ-ի համագործակցության մասին։ Աբդոլլահիանը շեշտել է նաև ահաբեկչության դեմ պայքարում ԻՀՊԿ-ի դերի կարևորությունը։ Կատրին Կոլոննան էլ շնորհակալություն է հայտնել Իրանին Ֆրանսիայի երկու քաղաքացուն ազատ արձակելու համար՝ այն որակելով կառուցողական և վստահություն կերտող քայլ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում