Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Ասատրյան

ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ Կառավարության որոշմամբ՝ կսահմանվի զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր սկզբունք

ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ Կառավարության որոշմամբ՝ կսահմանվի զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր սկզբունք

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ընդունել է 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն և 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր սկզբունքի սահմանման և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների չափերի փոփոխման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշմամբ սահմանված կարգի (այսուհետ՝ կարգ) 37-րդ կետի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով որակավորված է համարվում ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության վարժություններից և վարժաձևերից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած և թեստային առաջադրանքներից 35 և ավելի հարցին ճիշտ պատասխանած զինծառայողը: ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 166-Ն որոշմամբ սահմանվել են հավելավճարների չափերը՝ ըստ զինծառայողների կազմերի և պաշտոնների խմբերի:

Զինծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպման շրջանակներում առաջին ատեստավորումը նախատեսվում է անցկացնել հունիս ամսվա ընթացքում, միաժամանակ իրականացվում են համապատասխան զինծառայողների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի բարձրացման ինտենսիվ աշխատանքներ, որոնց ընթացքում զինծառայողների հետ տեղի ունեցած քննարկումները և պատրաստության աստիճանի նախնական գնահատումների արդյունքներն ակնհայտ են դարձրել, որ ատեստավորման համակարգի ներդրման և հետագա կենսագոյության համար անհրաժեշտ է ունենալ գնահատման տարբերակված արդյունքներին համապատասխանող հավելավճարների չափեր՝ հավելավճար նախատեսելով նաև «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար, ինչպես նաև տարանջատելով «լավ» կամ «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերը: Այդ նպատակով, առաջարկվում է կարգում ուղղակի սահմանել «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացության կայացման դեպքը, հստակեցնել թեստավորման արդյունքներով «գերազանց» կամ «լավ» կամ «բավարար» գնահատելու պայմանները, քանի որ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատումն իրականացվում է ՀՀ զինված ուժերում գործող նորմատիվների համաձայն (կարգի 17-րդ կետ), ինչպես նաև հավելավճարի համապատասխան չափի հստակեցման նպատակով սահմանել «գերազանց» կամ «լավ» կամ «բավարար» գնահատելու պայմանները: Ըստ այդմ, առաջարկվում է նաև «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերն սահմանել գործող չափերից 50,000 դրամով ավելի, իսկ «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար հավելավճարներ՝ գործող չափերի 55-60 տոկոսի սահմաններում: Նշված ձևաչափով գնահատման և հավելավճարների չափեր սահմանելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում կարգավորել նաև այն դեպքերը, երբ օրենքով սահմանված կամավոր կամ պարտադիր ատեստավորման հիման վրա համապատասխան չափով հավելավճար ստացող և օրենքով սահմանված դեպքերում (բարձր պաշտոնի նշանակման կամ 3 տարին մեկ անգամ պարտադիր ատեստավորման դեպքում) իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողի նկատմամբ կայացվում է «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն, և զինծառայողի գնահատականը տարբերվում է (բարձր կամ ցածր է) նախկին ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականից, որի պարագայում առաջարկվում է հավելավճարի հաշվարկումը շարունակել իրականացված նոր ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականի համար նախատեսված չափով:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր, ինչպես նաև հստակեցվում է օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը:  

Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեների եկամուտների ու ծախսերերի փոփոխություններ չի նախատեսում և ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 166-Ն որոշման տեղեկանքով ներկայացված ցուցանիշի նկատմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի առաջացնում:

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին, 6-րդ ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում